Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Նախագահը հանդիպել է պատերազմին մասնակցած մի խումբ զինծառայողների ու կամավորականների հետ

Նախագահը հանդիպել է պատերազմին մասնակցած մի խումբ զինծառայողների ու կամավորականների հետ
25.12.2020 | 20:36

Գյումրի աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում հանդիպել է պատերազմին մասնակցած շիրակցի մի խումբ ժամկետային և պայմանագրային զինծառայողների ու կամավորականների հետ: Արմեն Սարգսյանն ասել է, որ պատերազմում մեր զինվորը չի պարտվել, մեր ժողովուրդը չի պարտվել:

«Գիտեմ՝ շատ դժվար ճանապարհ եք անցել, մարդ կա՝ 10 օրում անցնում է 10 տարվա ճանապարհ: Ձեզնից յուրաքանչյուրը հսկայական արհավիրքի, դժվարության ու դժբախտության միջով է անցել, -ասել է նախագահը: - Այո, այս պատերազմում մենք պարտվել ենք, բայց երբեք ձեզնից որևէ մեկը թող իրեն պարտված չզգա։ Այս կյանքում երբեք չկան վերջնական հաղթանակներ և վերջնական պարտություններ: 26 տարի առաջ հաղթել էինք և ամեն օր արթնանում էինք՝ մտածելով, որ հաղթանակած ժողովուրդ ենք, քնում էինք՝ հաղթած մարդու հոգեբանությամբ: Հետո պարզվեց, որ ինչ-որ տեղ պարտվեցինք և շատ ծանր: Բայց պարտվել ենք ոչ ձեր մեղքով, դուք չեք պարտվել, դուք հաղթել եք»: Անցած տարիներին, ըստ նախագահի, պետք է պատրաստվեինք պատերազմին. «Չգիտես ինչու, հավատացել էինք, որ այլևս պատերազմ չի լինելու, այն դեպքում, երբ թշնամին ամեն օր մեր սահմանի մյուս կողմում պատրաստվում էր այդ պատերազմին և չէր թաքցնում դա»։ «Իմ խորհուրդը ձեզ հետևյալն է՝ ձեր կյանքն առջևում է, և գուցե մի ուրիշ պատերազմ էլ է լինելու, որտեղ պետք է հաղթեք: Նորից եմ ասում՝ չկա վերջնական պարտություն, և դուք պարտված մարդիկ չեք, ձեր ոգին նույն տեղում է, և ձեզ նման հարյուրավորներ, հազարավորները կան, ժողովուրդը չի պարտվել», - ընդգծել է Արմեն Սարգսյանը:


Նախագահը նշել է, որ պետության պարտավորությունն ու բոլորիս պարտքն է հոգ տանել պատերազմում զոհված հերոսների ընտանիքների, ինչպես նաև վիրավորված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ու կամավորների մասին։ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ նախագահի աշխատակազմը պատրաստակամ է հնարավորինս աջակցել նրանց խնդիրների լուծմանը. «Ձեր ընտանիքներին ուշադրություն դարձրեք, տատիկ-պապիկներից մինչև երեխաներ: Դա շատ կարևոր է: Երկրորդը՝ գտեք ձեր կյանքը, ձեզնից ամեն մեկն ինչ-որ մասնագիտություն ունի կամ դեռ սովորում է: Մենք նախագահականում նախորդ ապրիլյան պատերազմից տղաներ ունենք, որ մեզ մոտ աշխատում են: Դուք չեք պարտվել, և ձեր կյանքն ու հաղթանակներն առջևում են»:
Հանրապետության նախագահն ասել է, որ պատերազմի հետևանքներին առերեսվելու ենք երկար տարիներ, իսկ պարտությունից քաղած դասերը դեռ պետք է հասկանանք ու խորը վերլուծենք, սթափ ու ճշգրիտ գնահատենք իրավիճակն ու մեր հնարավորությունները, ընդունենք առկա իրողությունները ու մտածենք ներկայիս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու արդյունավետ ճանապարհների մասին:


Անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ հիմա ժամանակը չէ սևերի և սպիտակների բաժանման, «եթե պետք է գույն ընտրենք, այդ գույնը եռագույնը պետք է լինի»։ «Այս վիճակից կարող ենք դուրս գալ, եթե բոլորս միասին ենք, ես՝ ձեզ հետ, դուք՝ ինձ հետ: Դժվար է, բայց առաջին անգամը չէ, որ դժվարություններ ենք տեսնում, -ասել է նախագահը՝ հիշատակելով 1988-ի երկրաշարժը: - Այնպես որ, պինդ եղեք, բոլորիդ առողջություն եմ մաղթում»:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Դիտվել է՝ 5192

Մեկնաբանություններ